Արթուր Ասատրյան
Արթուր Ասատրյանի պատմական առաքելությունը
Սիրելի բարեկամներ,
Ես դեռ մանուկ հասակից միշտ հետաքրքրվել եմ պատմությամբ և շատ հարցերի պատասխաններ եմ գտնում պատմության էջերում։ Տարիների ընթացքում ես եկել եմ այն համոզման, որ հենց պատմությունն է հայրենասիրության ամենահզոր աղբյուրը։ Նրա օգնությամբ երեխաների ու երիտասարդների մեջ ավելի հեշտ է սերմանել Հայրենիքի հանդեպ սերը, ազգային արմատների նկատմամբ հետաքրքրությունը և արդարության ձգտումը:
Այսպես ինձ հաջողվել է վերականգնել հայոց 50 թագավորների դիմանկարներ, ինչպես նաև ստեղծել 109 կտավներ, որոնք պատկերում են հայ ժողովրդի կյանքի առանցքային պատմական իրադարձությունները:
Այնպես է ստացվել, որ հայ ժողովուրդը՝ մարդկության ամենահինավուրց ժողովուրդներից մեկը, հազարամյակների ընթացքում անցնելով բազմաթիվ փորձությունների միջով, չի կարողացել պահպանել իր բոլոր ձեռքբերումները։ Սակայն տարբեր դարաշրջանների շատ մեծանուն պատմիչներ բազմաթիվ հիշատակումներ են թողել Հայաստանի, նրա մշակույթի և տիրակալների մասին։
Պատմաբանների օգնությամբ ես արդեն 30 տարի է, ինչ հավաքում եմ այդ բոլոր տեղեկությունները, ամբողջացնում դրանք, իսկ արհեստավարժ ու հմուտ նկարիչների թիմը այն վերարտադրում է կտավների վրա։ Սա հիմնավոր և տքնաջան աշխատանք է, որի արդյունքում հայ ժողովրդի պատմությունն իր ողջ վեհությամբ հառնում է մեր առջև։
Հայ խաչակիրների ազատագրական շարժման կայքում մենք ներկայացնում ենք ողջ հավաքածուն էլեկտրոնային տարբերակով,
բայց նրանց վերջնական հանգրվանը կլինի մեծ թանգարանը, որը ես նախատեսում եմ կառուցել Մայր Հայաստանում:

Միացեք մեզ!
Ի՞նչ լեզվով եք նախընտրում ստանալ մեր նյութերը:
Հարգելի հայրենակիցնե՜ր, համախոհնե՜ր, ընկերներ։

Շնորհակալ եմ, որ անտարբեր չեք ազգային խնդիրների նկատմամբ ու պատրաստ եք ինձ հետ միասին դիմակայել արդի մարտահրավերներին։

Այսուհետ մեր բոլոր անելիքների մասին ձեզ կտեղեկացնենք ու համատեղ կորոշենք մեր գործողությունների առաջնահերթությունները։

Մենք, որպես իրական խաչակիրներ, կշրջենք անարդարությունների անիվը և Հայաստանը կվերադարձնենք զարգացման ճիշտ ուղի։

Համոզված եմ, որ միասին կկառուցենք Մեծ Հայաստան։

Հարգանքներով
Արթուր Ասատրյան
Հայ խաչակիրների ազատագրական շարժման հիմնադիր առաջնորդ